2003 թվականին, վառելիքային էլեմենտներով աշխատող «Պեժո» կոնցեպտուալ մեքենայի ստեղծողները, հավելյալ ուշադրություն գրավելու համար ներկայացրին նոր մոդելը հրշեջ մեքենայի տեսքով։ Մոդելի անվանումը, որը բաղկացած էր երկու տառից և մեկ թվից, նույնպես օրիգինալ էր և համապատասխանում էր ավտոմեքենայի առանձնահատկությանը։ Վերարտադրե՛ք այդ անվանումը։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    H2O

    Մեկնաբանություն

    Վառելիքային էլեմենտներում ջրածնի և թթվածնի միացման արդյունքում արտադրվում է էլեկտրականություն, իսկ այդ գործընթացի միակ կողմնակի արդյունքը ջուրն է։

    12 թիմ է խաղացել8 ճիշտ67% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ