Հարցում ԻՔՍ-ը և ԱԼՖԱ-ն փոխարինումներ են։ «National Geographic» ամսագրի 2018 թվականի հունիսյան համարի շապիկին, որը նվիրված էր էկոլոգիական խնդիրներին, պատկերված է պոլիէթիլենային տոպրակ՝ ոճավորված ԻՔՍԻ տեսքով։ Շապիկին առկա է նաև հետևյալ արձանագրությունը. «Տարեկան 18 միլիարդ ֆունտ պլաստիկ է հայտնվում համաշխարհային օվկիանոսում։ Եվ սա ընդամենը ԻՔՍԻ ԱԼՖԱՆ է»։ Անվանե՛ք ԻՔՍԸ։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Այսբերգ
Մեկնաբանություն
Ջրում լողացող պոլիէթիլենային տոպրակը ոճավորված է այսբերգի տեսքով։ Իսկ գրությունը պնդում է, որ տարեկան օվկիանոսում հայտնվող 18 միլիարդ ֆունտ պլաստիկը ընդամենը «այսբերգի գագաթն է»:
11 թիմ է խաղացել8 ճիշտ73% ճշգրտություն