Տիեզերքի Պտղոմեոսյան մոդելը տարածված էր լայն շրջանակներում։ Սթիվեն Հոքինգը գրում է, որ այս մոդելը լավն էր, քանի որ անշարժ աստղերի շրջանից դուրս այն մեծ տեղ էր թողնում ԱՌԱՋԻՆԻ և ԵՐՐՈՐԴԻ համար: Անվանե՛ք ԱՌԱՋԻՆԸ և ԵՐՐՈՐԴԸ նույն տառով սկսվող բառերով։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Դժոխք և դրախտ

    Մեկնաբանություն

    Պտղոմեոսի տեսությունը նույնիսկ ընդունվել էր քրիստոնեական եկեղեցու կողմից: «Դժոխքը» Դանթեի «Աստվածային կատակերգության» առաջին մասն է, «Քավարանը»՝ երկրորդը, իսկ «Դրախտը»՝ երրորդը: Հարցում «շրջանակներ» բառը նույնպես փոքրիկ ակնարկ էր Դանթեի ստեղծագործությանը։

    Հինգշաբթի ակումբ