Ուիլյամ Փալմերը ենթադրել է, որ 1990-ականների սկզբին նկարահանված «Հիմնական բնազդ» ֆիլմը փոխաբերություն է: Ֆիլմի սյուժեով Սան Ֆրանցիսկոյում բնակվող անկանոն սեռական վարքագիծ դրսևորող տղամարդիկ մեկը մյուսի հետևից անբացատրելիորեն զոհվում են: Խորհրդանշական է, որ «Հիմնական բնազդ»-ում մարդասպանի դերը կատարած Շերոն Սթոունը հետագայում մրցանակ ստացավ մի պայքարում ունեցած ներդրման համար: Նշե՛ք, թե ինչ պայքարի մասին է խոսքը:
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
ՁԻԱՀ-ի դեմ
Մեկնաբանություն
Ստուգողական. ՄԻԱՎ-ի / ՄԻԱՎ-վարակի: Սան Ֆրանցիսկոն ԱՄՆ-ում ԼԳԲՏ համայնքի կենտրոնը, 80-ական թվականներին դարձավ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի էպիկենտրոններից մեկը: