Ռոբ Դանի կարծիքով՝ գիտնականների օրեցօր աճող նեղ մասնագիտական ուղղվածությունները հանգեցնում են նրան, որ նրանք օր օրի ավելի ու ավելի վատ են հասկանում միմյանց, ինչը խոչընդոտում է գիտության առաջընթացին։ Ռոբը համեմատում է գիտությունը ԴՐԱ հետ։ Անվանեք ԴԱ երկու բառով:
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Բաբելոնյան աշտարակ
Մեկնաբանություն
Ռոբ Դանը հղում է կատարում Բաբելոնյան աշտարակի կառուցմանը, որը դադարեց այն պահին, երբ մարդիկ այլևս ի վիճակի չէին հասկանալ միմյանց։ Հեղինակը ենթադրում է, որ գիտության մեջ «լեզուները», այսինքն՝ մասնագիտական ուղղվածությունները, դարձել են պրոգրեսի դանդաղացման պատճառը։