Տիղմային ցատկաձկները երկկենցաղներ են։ Նրանք ջուր են պաշարում իրենց խռիկներում։ Իր գործառույթի պատճառով մի վավերագրական ֆիլմում այդ պաշարը համեմատվում է 20-րդ դարի կեսերին ստեղծված սարքի հետ։ Անվանե՛ք այդ սարքը մեկ բառով։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
ակվալանգ
Մեկնաբանություն
Տիղմային ցատկաձուկը օդում շնչել չի կարող։ Հետևաբար ցամաքով շարժվելիս այն իր խռիկներում պահվող ջրից թթվածին է արտանետում և որոշ մասը կլանում մաշկի միջոցով, սակայն դա բավարար չէ ակտիվ գործունեության համար։ Ակվալանգը ստեղծվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ ֆրանսիացի հայտնի ստորջրյա հետազոտող Ժակ-Իվ Կուստոյի կողմից։
17 թիմ է խաղացել9 ճիշտ53% ճշգրտություն