1876թ. Ալֆրեդ Նոբելը ծանոթացավ երիտասարդ ծաղկավաճառ Սոֆի Հեսի հետ։ Հետագա տարիներին թերուս Սոֆին մեծ քանակությամբ սկսեց վատնել Նոբելի գումարները, և նրանց հարաբերությունները դադարեցին։ Մի հեղինակ Նոբելին նմանեցրել է ԱՌԱՋԻՆԻՆ, իսկ Հեսին՝ ԵՐԿՐՈՐԴԻՆ: Գրեք ԱՌԱՋԻՆԻ և ԵՐԿՐՈՐԴԻ անունները։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Պիգմալիոն, Գալատեա
Մեկնաբանություն
Կարելի է ասել, որ Նոբելն այդպես էլ չկարողացավ այս գերմանացի ֆրոյլայնից իսկական փարիզյան մադամ կերտել, ինչպես դա արեց պրոֆեսոր Հիգինսը հասարակ ծաղկավաճառ Էլիզա Դուլիթլից՝ Բեռնարդ Շոուի հայտնի պիեսում:
11 թիմ է խաղացել3 ճիշտ27% ճշգրտություն