Կենսագրական այդ ֆիլմի ամենասկզբում, դեռ երիտասարդ հերոսը նստած էր բազկաթոռին՝ հեռուստացույցի առաջ։ Գլուխը թեքած և կարծես հեգնական ժպիտով, նա դիտում էր հաղորդում մի տեսության մասին, որի ընդդիմադիրն էր դառնալու ապագայում։ Անվանե՛ք այդ հերոսին։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Սթիվեն Հոկինգ
Մեկնաբանություն
Ֆիլմի սկզբում դիտողին թվում է, թե Հոկինգն արդեն ունի իր հիվանդության բոլոր ախտանիշները, սակայն մի քանի րոպե անց նա վեր է կենում բազկաթոռից և իրեն պահում լիովին առողջ մարդու պես։ Հեռուստացույցով Ֆրեդ Հոյլը պատմում էր ստացիոնար տիեզերքի իր տեսության մասին, որի հակառակորդն էլ հետագայում դառնում է Հոկինգը։