Ֆրանսիայի օկուպացիայի տարիներին գերմանացի մի սպա այցելեց Պաբլո Պիկասոյի արվեստանոց և տեսավ նկարչի ամենահայտնի կտավներից մեկի՝ «Գեռնիկա»-ի լուսանկարը։ Կտավը պատկերում էր ավիահարվածից կործանված քաղաքը՝ մահվան, բռնության, և տառապանքի տեսարաններ։ Սպան, զարմացած, հարցրեց. «Դուք՞ եք սա արել»։ Հնարավորինս դիպուկ նշեք՝ ի՞նչ պատասխանեց Պիկասոն։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Ո՛չ, Դուք եք արել

    Մեկնաբանություն

    Իսպանիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում 1937 թվականի ապրիլի 26-ին լյուֆտվաֆեի կամավորական ստորաբաժանումներից մեկը, ռմբակոծել է Գեռնիկան։ Մի քանի ժամում քաղաքի վրա է նետվել մի քանի հազար ռումբ, ինչի արդյունքում քաղաքը ոչնչացվել է և մոտ երկու հազար բնակիչ հայտնվել է ավերակների տակ։

    Հինգշաբթի ակումբ