Սեմ Բլոխը գրում է, որ հայտնի իրադարձությունից հետո ՆԱ ցանկանում էր լայնացնել փողոցները, որպեսզի շենքերի միջև հեռավորությունն ավելի մեծ լինի։ Սակայն քաղաքի բնակիչները դեմ էին, քանի որ նման փողոցներում դժվար կլիներ պատսպարվել կիզիչ արևից։ «ՆԱ» վերնագրով ֆիլմի պաստառին գլխավոր հերոսը պատկերված է քնարը ձեռքին։ Անվանեք ՆՐԱՆ։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Ներոն
Մեկնաբանություն
Մ.թ.ա. 64 թվականի Հռոմի մեծ հրդեհից հետո Ներոնը ցանկանում էր միջոցներ ձեռնարկել՝ ողբերգության կրկնությունից խուսափելու համար։ Սակայն Հռոմի բնակիչները դեմ էին կայսեր հակահրդեհային միջոցառումներին, քանի որ վախենում էին, որ այդքան լայն փողոցներում դժվար կլինի ստվեր գտնել։ Ըստ հայտնի առասպելի՝ հրդեհի ժամանակ Ներոնը ջութակ էր նվագում, բայց դա, իհարկե, չէր կարող իրականություն լինել։ Ուստի ֆիլմի պաստառում ջութակի փոխարեն քնար էր։
13 թիմ է խաղացել2 ճիշտ15% ճշգրտություն