Ուշադրություն, սեւ արկղ։ Գիտաֆանտաստիկ գրող Դուգլաս Ադամսը իր «Ռեստորանը տիեզերքի վերջում» վեպում նկարագրում է Ջատրավարտիդներ կոչվող քաղաքակրթությունը, որոնցից յուրաքանչյուրը ուներ հիսուն ձեռք։ Ադամսը հեգնանքով նշում է, որ նրանք տիեզերքում միակ ռասան են, ովքեր ԴԱ հորինել են ավելի շուտ, քան անիվը։ ԴԱ թաքցված է սեւ արկղում։ Ի՞նչ է սև արկղում։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Դեզոդորանտ

    Մեկնաբանություն

    Ամառ է եկել հարգելի գիտակներ: Հիսուն ձեռքը, բնականաբար նշանակում է հիսուն թևատակ: Կատակասեր Ադամսը նշում էր, որ Ջատրավարտիդները տիեզերքի միակ արարածներն են, որոնք հորինել են... դեզոդորանտը անիվից առաջ։

    Հինգշաբթի ակումբ