Ալեքսեյ Պոլյարինովը գրում է, որ «Անվերջ կատակ» վեպը էլեկտրոնային տարբերակով կարդալը նման է, ինչ «Գեռնիկային» նայես ԴՐԱ ՄԻՋՈՎ։ Մի նկարիչ ստեղծել է էրոտիկ կտավների շարք, որտեղ պատկերի մաս է կազմում ԴԱ։ Անվանե՛ք ԴԱ երկու բառով։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Բանալու անցք
Մեկնաբանություն
Դեվիդ Ֆոսթեր Ուոլեսի «Անվերջ կատակ»-ը հսկայածավալ, բարդ կառուցվածքով վեպ է, որը էլեկտրոնային գրքով կարդալիս ընթերցողը կորցնում է ստեղծագործության մասշտաբայնության զգացողությունը։ «Գեռնիկան» ահռելի կտավ է, և բանալու անցքով դրան նայելիս կարելի է տեսնել միայն չնչին հատված։ Ավստրիացի նկարիչ Հանս Զացկան ստեղծել է կտավների շարք, որտեղ դիտողը ասես բանալու անցքից է հետևում կանանց։
14 թիմ է խաղացել5 ճիշտ36% ճշգրտություն