Հարցի խմբագիրը հույս ունի, որ այս հարցում ստիպված չեք լինի ընտրություն կատարել երկու տարբերակների միջև։ Նումուլիտները բրածո օրգանիզմներ են, որոնցից մնացել են կլորավուն ձևի փոքրիկ թիթեղներ։ Նումուլիտների անվանումը առաջացել է լատիներեն մի բառից, որն ունի «ԴԱ» իմաստը։ Անվանե՛ք ԴԱ։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Մետաղադրամ (կամ՝ Մանրադրամ)։
Մեկնաբանություն
Լատիներեն «նումուլյուս» բառը, որից առաջացել է անվանումը, նշանակում է մանրադրամ (մետաղադրամ) և ազգակից է «թիվ, համար» իմաստն ունեցող բառին։ Խմբագիրը հույս ունի, որ ստիպված չեք եղել մետաղադրամ նետել՝ երկու տարբերակների միջև ընտրություն կատարելու համար։
14 թիմ է խաղացել7 ճիշտ50% ճշգրտություն