Գոյություն ուներ մենամարտի տեսակ, որտեղ ասպետները կռվում էին առանց մարմնի զրահների: Մասնակիցը պետք է ունենար ձի, նիզակ, վահան և նախապես պատրաստված ԴԱ: Անվանե՛ք ԴԱ:
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Դագաղ
Մեկնաբանություն
Հաճախ մենամարտը մասնակիցների համար ավարտվում էր մահվան ելքով, ուստի պայմաններից մեկը նախապես պատրաստված դագաղի առկայությունն էր: Զարմանալի չէ, որ Միջնադարում այս մենամարտը նույնիսկ դարձել էր սպանության յուրօրինակ, օրինականացված եղանակ:
11 թիմ է խաղացել8 ճիշտ73% ճշգրտություն