Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության ընտրություններին չներկայանալը պատժելի հանցանք է, թեև ընտրողները, ըստ էության, ոչ մի ընտրություն էլ չունեն։ Դիտորդները նկատում են, որ գործող իշխանությունը ընտրություններն օգտագործում է որպես յուրօրինակ... Պատասխանե՛ք բարդ բառով՝ ի՞նչ։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Մարդահամար
Մեկնաբանություն
Ինչպես գիտենք՝ Հյուսիսային Կորեայում երկրի կառավարումը ժառանգաբար է փոխանցվում, այսպիսով ընտրությունները անիմաստ են, սակայն դա օգնում է գոնե հաշվառել երկրի ողջ չափահաս և դեռևս ողջ բնակչությանը։
14 թիմ է խաղացել14 ճիշտ100% ճշգրտություն