Պրոֆեսոր Օմար Յագին ստեղծել է, այսպես կոչված, մետաղաօրգանական ցանցեր։ Դրանք կազմված են մետաղական հանգույցներից և օրգանական կամրջակներից, որոնք ձևավորում են անհավանական մեծ ներքին ծակոտկեն մակերես։ Դրանց որոշ մոդիֆիկացիաներ կարող են կապել ցանկալի մոլեկուլները ցածր ջերմաստիճաններում, ապա, տաքանալով, ազատագրել այդ մոլեկուլները։ Ո՞ր գրքի հերոսներին հատկապես դուր կգար այս հայտնագործությունը։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Դյուն

    Մեկնաբանություն

    Այս մեթոդով ջրի մոլեկուլներն անգամ ամենաչոր անապատներում, 10% խոնավությամբ օդի պայմաններում կապվում են մետաղաօրգանական ցանցին ջրածնային կապերով, իսկ ցերեկը, տաքանալու ֆոնին՝ ազատվում և վերածվում մաքուր խմելու ջրի։ Նույնիսկ հեռավոր ապագայում նկարագրվող Ֆրիմենները ավելի բարդ ու անարդյունավետ տեխնոլոգիա էին օգտագործում։ Ազատագրել բառը կարող էր հուշող լինել։

    Rush Pub