Միջնադարի գիտնական Ռոբերտ Գրոսետեստը նկարագրել է աշխարհի առաջացումը լույսի հզոր բռնկումից։ Գրոսետեստի գաղափարները երբեմն անվանում են միջնադարյան ԻՔՍ։ Մեկ այլ ԻՔՍ սկսեց ցուցադրվել 2007 թվականից։ Ուշադրություն, հարցը․ Անվանեք ԻՔՍԸ երեք բառով։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Մեծ պայթյունի տեսություն
Մեկնաբանություն
Մեկնաբանություն. Դեռևս XIII դարում Գրոսետեստը իր աշխատություններում նկարագրել է մի երևույթ, որը ժամանակակից գիտնականներին հիշեցնում է Մեծ պայթյունի տեսության մասին պատկերացումները։ Իսկ 2007 թվականին սկսեց ցուցադրվել «Big Bang Theory» սիթքոմը։