1920-ական թվականների էմանսիպացիայի շարժման թեժ պահին ամերիկյան ծխախոտային ընկերությունները սկսեցին ակտիվորեն խթանել ծխելը կանանց շրջանում, որոնց թույլատրված չէր ծխախոտով հայտնվել հասարակական վայրերում։ Այս գործում մեծ դեր խաղաց «ժամանակակից PR-ի հայր» Էդվարդ Բերնեյսը, ով առաջարկեց ծխախոտը համեմատել ԴՐԱ հետ։ Հայտնի է նաև, որ ԴԱ իր նշանակման տեղ էր բերվել, և զբոսաշրջային տեսարժան վայր էր դարձել մնացած մասից մի փոքր ավելի շուտ։ Անվանե՛ք ԴԱ մի քանի բառով։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Ազատության ջահ կամ ազատության արձանի ջահը

    Մեկնաբանություն

    Էդվարդ Բերնեյսն առաջարկեց ծխախոտները ներկայացնել որպես «ազատության ջահեր», որոնք պետք էր վառել ի նշան ճնշումների դեմ պայքարի։ Իսկ Ազատության արձանի ջահը ԱՄՆ էր բերվել արձանի մնացած մասից ավելի վաղ, և երբ այն տեղադրված էր Ֆիլադելֆիայում, զբոսաշրջիկներին բարձրացնում էին հենց ջահի վրա գտնվող դիտահարթակ։

    13 թիմ է խաղացել10 ճիշտ77% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ