Ասում են, որ բոլոր ֆինները արագության սիրահարներ են։ Այսպես օրինակ Միկա Հակկինենը, սլանալով Մոնրեալի ավտոդրոմով, սահմանեց մրցուղու նոր ռեկորդ։ Կիմի Ռայկոնենը, առաջին անգամ դուրս գալով իսպանական Խերեսի ավտոդրոմ, նույնպես սահմանեց ռեկորդ։ Իսկ միլիոնատեր Յուսի Սալոնոյան համաշխարհային ռեկորդ սահմանեց Հելսինկիի կենտրոնում, Porsche-ով սլանալիս։ Ասացե՛ք, թե որ անվանակարգում Յուսի Սալոնոյան դարձավ ռեկորդակիր։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
ամենամեծ տուգանքը վճարած վարորդ (ճանապարհային կանոնների խախտման համար)
Մեկնաբանություն
Յուսի Սալոնոյայի տուգանքի չափը կազմել էր ափշեցուցիչ 170 հազար եվրո։
13 թիմ է խաղացել8 ճիշտ62% ճշգրտություն