«Անտարբերության հուշարձան» քանդակում ՆՐԱՆՑ-ից մեկը ձեռքում ունի տեսախցիկ, մյուսը՝ երաժշտություն է լսում, իսկ երրորդը՝ հեռախոսով է խոսում։ Անվանեք ՆՐԱՆՑ։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Կապիկներ
Մեկնաբանություն
«Ոչինչ չտեսնող» կապիկը հիմա զբաղված է լուսանկարելով, «ոչինչ չլսող» կապիկը ականջակալներով երաժշտություն է լսում, իսկ «ոչինչ չասող» կապիկը հեռախոսով է խոսում։