Ռուս դարպասապահ Վալերի Սարիչևը, ով երկար տարիներ խաղում էր Կորեայում, նույնիսկ վերցրել էր կորեական անուն՝ Շին Ույ Սոն։ Այդ անունի թարգմանությունը հիշեցնում է սկանդալային իրադարձություն, որ տեղի է ունեցել 1986 թվականի ամռանը Հյուսիսային Ամերիկայում: Ինչպե՞ս է թարգմանվում «Շին Ույ Սոն» անունը՝ երկու բառով։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Աստծո ձեռքը
Մեկնաբանություն
1986 թվականի ամռանը Մեքսիկայում ֆուտբոլի աշխարհի առաջնության ժամանակ, տեղի ունեցավ ֆուտբոլի պատմության ամենասկանդալային պահերից մեկը։ Անգլիայի դեմ խաղում Դիեգո Մարադոնան խփեց գոլ՝ ձեռքով, ինչը մրցավարները չնկատեցին և ճանաչեցին որպես լեգիտիմ։ Այդպիսով Արգենտինան անցնելով հաջորդ փուլ հաղթեց աշխարհի առաջնությունը: Հետագայում Մարադոնան այդ գոլը բնութագրեց որպես «Աստծո ձեռքը»։ Իսկ «Շին Ույ Սոն» թարգմանաբար նշանակում է Աստծո ձեռքը: Ինչպես գիտենք, Մարադոնան մշտապես խաղացել է 10 համարի ներքո, որը նույնպես հուշում էր հարցի համարը։