Ձեր առջև սխեմատիկ պատկեր է, որտեղ սև քառակուսիների միջոցով մանրամասն ցույց է տրված հայտնի օբյեկտի ռեկորդային մի վիճակագրություն։ Անվանեք այդ ռեկորդային վիճակագրությունը երկու բառով։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Ինքնասպանությունների թիվը

    Մեկնաբանություն

    Սան Ֆրանցիսկոյում գտնվող Golden Gate կամրջի կառուցումից ի վեր ավելի քան 1200 մարդ փորձել է ինքնասպանություն գործել՝ կամրջից ջուրը նետվելով։ Այդ պատճառով կամուրջը հայտնի է ոչ միայն իր ճարտարապետությամբ, այլև այս ողբերգական ռեկորդային ցուցանիշով։ Իսկ սխեման ցույց է տալիս, թե կամրջի որ մասերից են մարդիկ գերադասում ցատկել։

    11 թիմ է խաղացել7 ճիշտ64% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ