Մորուքով գեներալ Ռոբերտ Լին շատ հաճախ էր ստիպում իր զինվորներին փորել խրամատներ և կառուցել հողային ամրություններ։ Դրա համար նա ստացել էր անգլերեն հնչողություն ունեցող մի մականուն։ Մենք չենք պահանջում բառացի թարգմանել այն։ Կռահելով, թե ինչպես է այդ մականունը հնչում հայերենում, Դուք ճիշտ կպատասխանեք այն հարցին, թե ինչ է գտնվում այս պահին սև արկղում։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Ղառի արքա

    Մեկնաբանություն

    Զինվորները նրան կոչեցին «king of spades», ինչը բառացի թարգմանությամբ նշանակում է «բահերի թագավոր», կամ «բացենք սև արկղը»՝ Ղառի արքա, որը դասական խաղաքարտերում ունենում է երկար մորուք։

    Հինգշաբթի ակումբ