BBC-ի լրագրողն անակնկալով նշում է, որ «Շեղբի վրայով վազողը» ֆիլմի թռչող մեքենաներում հերոսները չեն օգտագործում ԴՐԱՆՔ: Հնարավոր է, դրա պատճառն այն է, որ Կալիֆոռնիայում համապատասխան օրենքն ընդունվել է ֆիլմի նկարահանումներից միայն մի քանի տարի անց: Բարդ բառով անվանե՛ք ԴԱ:

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Ամրագոտի

    Մեկնաբանություն

    Ֆիլմում, որի գործողությունները, ի դեպ, տեղի են ունենում 2019 թվականին, հերոսներն իրենց թռչող ավտոմեքենաներում չեն կապում ամրագոտիները: Կալիֆոռնիայում դրանց օգտագործումը պարտադիր է դարձել 1986 թվականին՝ ֆիլմի լույս տեսնելուց 4 տարի հետո:

    12 թիմ է խաղացել12 ճիշտ100% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ