Սալմոնելոզը հիվանդություն է, որը հաճախ հանդիպում է հավերի մոտ և շատ վտանգավոր է մարդու համար։ Հայտնի եվրոպական ընկերության համար տհաճ անակնկալ դարձավ այն փաստը, երբ պարզվեց որ իրենք ստիպված են հետ կանչել իրենց արտադրանքը սալմոնելոզի բռնկման պատճառով։ Պատասխանե՛ք, թե ինչպե՞ս է կոչվում այդ ընկերության արտադրանքը, օգտագործելով գերմաներեն բառ։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
կինդեր-սյուրպրիզ կամ կինդեր
Մեկնաբանություն
Պարզվեց, որ սալմոնելոզը կարող է տարածվել ոչ միայն հավի ձվերի այլ նաև շոկոլադե ձվերի միջոցով: Սա դարձավ անսպասելի սյուրպրիզ Ferrero ընկերության համար։
13 թիմ է խաղացել10 ճիշտ77% ճշգրտություն