Անտիգուայի և Բարբուդայի իշխանությունները պլանավորում են բացել մի պաշտոնական կայք, որտեղ վաճառվելու են ամերիկյան ընկերությունների կողմից հեղինակային իրավունքով պաշտպանված ֆիլմեր, երգեր և բազմաթիվ համակարգչային ծրագրեր: Այս մասին հոդվածը նույն վերնագիրն ունի, ինչ 2003 թվականին ստեղծված ֆիլմը: Անվանե՛ք այդ ֆիլմի անունը:
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Կարիբյան ծովի ծովահենները
Մեկնաբանություն
Անտիգուան և Բարբուդան Կարիբյան ծովի փոքրիկ երկրներ են: Հաշվի առնելով, որ այն, ինչը նրանք պատրաստվում էին իրականացնել, լիովին անօրինական է, նրանց մասին հոդվածը ստացավ խորհրդանշական «Կարիբյան ծովի ծովահենները» անվանումը։