Հին շումերական դպրոցներում ուսումնական հաստատության ղեկավարը կոչվում էր «ումմիա», այսինքն՝ հայր։ Բոլոր աշակերտները, համապատասխանաբար, կոչվում էին նրա որդիները։ Իսկ ի՞նչ եզրույթով էր, որը բոլորիս հայտնի է մեկ այլ գրական գործից, կոչվում հոր օգնականը, որի պարտականությունների մեջ էր մտնում ուսումնական գործընթացի և աշակերտների վարքագծի վերահսկումը։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Մեծ եղբայր
Մեկնաբանություն
Տրամաբանական է, որ եթե ուսումնական հաստատության ղեկավարը կոչվում է հայր, ապա նրա օգնականն ու ավագը պետք է կոչվեր մեծ եղբայր։ Վերջինիս հիմնական գործառույթը աշակերտների վարքագիծը խիստ վերահսկելն էր, ինչը ասոցացվում է Ջորջ Օրուելի «1984» վեպի հայտնի կերպարի՝ Մեծ Եղբոր հետ, ով անընդհատ հետևում է բոլորին։
14 թիմ է խաղացել3 ճիշտ21% ճշգրտություն