Ի թիվս իր մնացյալ արժանիքների և բնութագրիչների, պատմության մեջ նա այդպես էլ մնաց որպես "ԽՍՀՄ վերջին քաղաքացի"։ Պարտադիր չէ նշել նրա անունը։ Միայն ասեք, թե ինչպիսի՞ հանգամանքներում նրան տրվեց այդ "տիտղոսը"։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Նա ԽՍՀՄ-ի վերջին և Ռուսաստանի առաջին տիեզերագնացն էր, ով մինչ գիտական ուսումնասիրության համար գտնվում էր տիեզերքում, ԽՍՀՄ-ը փլուզվեց։

    Մեկնաբանություն

    Երբ նա վայրէջք կատարեց Երկրի վրա, նրա սկաֆանդրին դեռևս պատկերված էր ԽՍՀՄ դրոշը։ Այսպես, Յուրի Գագարինից հետո թերևս մյուս ամենահայտնի տիեզերագնացներին մեկը՝ Սերգեյ Կրիկալյովը ստացավ "ԽՍՀՄ վերջին քաղաքացի" տիտղոսը։

    Ամերիկյան Համալսարանի ԻՈԵ Ակումբ