Ուինսթոն Չերչիլն իր գրքերից մեկում պատմում է, որ անգլիացիները պատրաստ էին ազատ արձակել գերեվարված վիկինգներին մի պայմանով։ Պատմություններից մեկում մի ծեր վիկինգ, ակնհայտորեն ցանկանալով խրախուսել իր ընկերներին, ասաց, որ ինքն արդեն քսան անգամ անցել է նման լոգանքի միջով։ Ո՞րն էր վիկինգների ազատ արձակման պայմանը։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Մկրտություն/Մկրտության ընդունում/Քրիստոնեության ընդունում

    Մեկնաբանություն

    Բարեպաշտ Ալֆրեդ թագավորը կարծում էր, որ ավելի լավ է փրկել ավազակների հոգիները, քան մահապատժի ենթարկել նրանց։ Սակայն վիկինգները մկրտության ծեսին վերաբերվում էին բացառապես ձևականորեն, մեծ մասամբ վերադառնալով հին հավատքին, հենց որ ազատություն էին ստանում։

    Հինգշաբթի ակումբ