Խոշոր ընկերության գովազդային հոլովակի դեպքերը տեղի են ունենում ամռանը: Այնտեղ հմայիչ, ալեհեր, մորուքավոր տղամարդը պատվեր է կատարում, ապա զարմացած բարմենին բացատրում է, որ հիմա արձակուրդի մեջ է: Այս հոլովակում գովազդվող ապրանքը այժմ սև արկղում է։ Ի՞նչ է սև արկղում։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Պեպսի
Մեկնաբանություն
Ներկայիս փոփ մշակույթում Սանտա Կլաուսի կերպարը մեծամասամբ կերտվել է Կոկա-Կոլայի ջանքերով: Իսկ նրանց մրցակիցների ամառային գովազդային հոլովակից մենք իմանում ենք, որ արձակուրդում գտնվող Սանտան գերադասում է Պեպսին։