Մի ցուցանիշ որոշելու համար Ջասթին Շմիդտին անհրաժեշտ եղավ անձամբ իր վրա կատարել ավելի քան 1000 «փորձարկում»: Արդյունքում նա ստեղծեց սանդղակ, որտեղ, օրինակ, 1․0 միավորը նկարագրված է որպես «թեթև կայծ, որը խանձեց բազկի մեկ մազիկը», իսկ 4․0 միավորը՝ «քայլ վառվող ածուխի վրայով, մեխը ոտնաթաթի մեջ»: Ի՞նչ է չափում Շմիդտի սանդղակը։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    միջատների խայթոցի ցավ, իմաստային բոլոր համընկնումները

    Մեկնաբանություն

    Շմիդտը տարիներ շարունակ միջատների խայթոցներ էր փորձարկում ինքն իր վրա։ Քանի որ ցավը սուբյեկտիվ կոնցեպտ է, նա ընտրեց նկարագրական այս մեթոդը։

    Rush Pub