Յութուբյան բաս կիթառահար Davie504-ը կատարում է հայտնի ստեղծագործությունների յուրահատուկ քավերներ: Օրինակ՝ Korn խմբի երգի քավերը նա կատարել է եգիպտացորենի հասկ օգտագործելով: Davie504-ը կատարել է նաև ամերիկացի մի արտիստի երգի քավեր՝ օգտագործելով դրա համար կոնֆետներ: Այդ կոնֆետները այժմ գտնվում են սև արկղում: Այնուամենայնիվ, մենք ձեզ չենք խնդրում ասել, թե ինչ է սև արկղում: Մեկ բառով անվանե՛ք այդ արտիստի բեմական անունը:

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Էմինեմ / Eminem

    Մեկնաբանություն

    Davie504-ը տարբեր արտիստների քավերներ կատարելիս օգտագործում է արտիստի կամ խմբի անվանմանը բնորոշ առարկաներ՝ ձայնային էֆեկտներ ստանալու համար: Օգտագործելով M&M’s կոնֆետները, նա կատարեց Դեթրոյթցի հայտնի ռեփեր Էմինեմի երգի քավերը։

    Հինգշաբթի ակումբ