1946 թվականին Խորհրդային Միությունը դադարեցրեց իր գոտուց գյուղատնտեսական ապրանքների տեղափոխումը Գերմանիայի արևմտյան շրջաններ։ Ամերիկյան ռազմական ադմինիստրացիան՝ Լյուսիուս Քլեյի գլխավորությամբ, դադարեցրեց Ռուրի շրջանի գործարաններից ու ֆաբրիկաներից տեխնիկայի տարանցումն ու առաքումը խորհրդային գոտի։ Արդյունքում սկսեց զարգանալ կառավարման լուրջ ճգնաժամ։ Ամերիկյան և բրիտանական օկուպացիոն գոտիները միավորվեցին։ Այսպիսով, 1946 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված պայմանագրի համաձայն, Գերմանիայի տվյալ հատվածում ստեղծվեց Անգլո-ամերիկյան Միասնական գոտի։ Ի՞նչ կենդանու անուն է թաքնված նոր ձևավորված պետության անվան մեջ։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Բիզոն։

    Մեկնաբանություն

    Անգլիական և ամերիկյան օկուպացիոն գոտիների միավորումը ստացավ Բիզոնիա անվանումը` բառացիորեն bi լատիներեն` երկու, և zone անգլերեն`տարածք, գոտի բառերից։

    Ամերիկյան Համալսարանի ԻՈԵ Ակումբ