Կատակի համաձայն չորրորդ, հինգերորդ և վեցերորդ էպիզոդները նախորդել են առաջին երեքին, քանի որ ՆԱ էր զբաղվում պլանավորմամբ։ Անվանեք ՆՐԱՆ։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Յոդա

    Մեկնաբանություն

    «Աստղային պատերազմներ» կինոսերիալում առաջին երեք նկարահանված էպիզոդները՝ չորրորդը, հինգերորդը և վեցերորդը, ներկայացնում են պատմության ամփոփումը, իսկ առաջին, երկրորդ և երրորդն ավելի հին ժամանակների իրադարձություններն են, որոնք նկարահանվել են ավելի ուշ: Այս սագայի գլխավոր հերոսներից վարպետ Յոդան հայտնի էր նրանով, որ հաճախ խախտում էր նախադասության շարադասությունը։ Ուստի ֆիլմերի երկրպագուները կարծում են, որ հենց նա է զբաղվել «Աստղային պատերազմների» ժամանակագրական հերթականությամբ։

    Հինգշաբթի ակումբ