Երբ 1967 թվականին ոստիկանները ձերբակալեցին Ջեյմս Ռինգրոուզին, նա նրանց ներկայացրեց մի հանրահայտ խաղում օգտագործվող առարկա և ասաց, որ մի քանի տարի այն հատուկ իր հետ ման է տվել հենց այսպիսի պահի համար։ Վերարտադրե՛ք այդ առարկայի վրայի գրությունը։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    «Ազատվել բանտից» (կամ «Դուրս գալ բանտից» / «Անվճար ելք բանտից»)

    Մեկնաբանություն

    Ռինգրոուզն ակնհայտորեն հումորով մարդ էր. իմանալով, որ վաղ թե ուշ իրեն ձերբակալելու են, նա իր հետ ման էր տալիս «Մոնոպոլիա» խաղի այն քարտը, որն իրավունք է տալիս չգնալ բանտ կամ դուրս գալ այնտեղից, եթե հայտնվել եք այնտեղ։

    13 թիմ է խաղացել8 ճիշտ62% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ