Հարցում «ԱՆԵԼ ԴԱ» բառերով մենք փոխարինել ենք երեք այլ բառ։ Մի գուշակի բնակարանում նկարահանումներ իրականացնելու ժամանակ օպերատորին գովեցին՝ ասելով, որ նա ԴԱ ՉԱՆԵԼՈՒ տաղանդ ունի։ ԴԱ ՉԱՆԵԼՈՒ հատկությունը սովորաբար վերագրվում է ՆՐԱՆՑ։ Անվանե՛ք ՆՐԱՆՑ։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Վամպիրներ

    Մեկնաբանություն

    ԱՆԵԼ ԴԱ նշանակում է արտացոլվել հայելու մեջ։ Իրեն հարգող յուրաքանչյուր գուշակի պարտադիր ատրիբուտներից մեկը կախարդական հայելին է։ Հայտնի են բազմաթիվ կինովրիպակներ, երբ կինոօպերատորներն արտացոլվում են հայելիներում, իսկ վամպիրները, հայտնի համոզմունքին համաձայն, չեն արտացոլվում դրանցում։

    12 թիմ է խաղացել6 ճիշտ50% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ