Պորտուգալացի հայտնի մարզիչ Ժոզե Մոուրինյոն մի առիթով ասել է․ «Այսպիսով, յոթ տարվա ընթացքում չորս տարբեր մարզիչների հետ, մեկ անգամ չենք որակավորվել Եվրոպայի առաջնությանը, երկու անգամ դուրս ենք մնացել խմբային փուլից, և լավագույն արդյունքը քառորդ եզրափակիչն էր։ Սա ֆուտբոլային ԻՔՍ է։» Իսկ մեկ այլ ԻՔՍ֊ի պատճառով էլ քաոս է սկսում բազմազավակ հայ ընտանիքում։ Անվանե՛ք ԻՔՍ֊ը:

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Ժառանգություն

    Մեկնաբանություն

    Հերթական անհաջող խաղից հետո, հետխաղյա ասուլիսի ժամանակ Մոուրինյոն շատ էմոցիոնալ խոսեց լրագրողների հետ, նա բառացիորեն ցույց տվեց որտեղ է Յունայթեդը և որտեղ են մնացած թիմերը, ու ասաց որ ներկայիս վիճակը դա ֆուտբոլային ժառանգություն է, իսկ հարցի երկրորդ մասում խոսվում է Շիրվանզադեի «Քաոս»-ի մասին, որտեղ ժառանգության պատճառով Ալիմյանների ընտանիքում քաոս էր սկսվել:

    10 թիմ է խաղացել4 ճիշտ40% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ