Էթիկետն արգելում է բրիտանական միապետին լուսանկարվել սովորական մարդկանց հետ։ 60-ական թվականների սկզբին Էլիզաբեթ II-ը խախտեց այս կանոնը՝ պարզաբանելով, որ խոսքը սովորական երկրային մարդու մասին չէ։ Ո՞ւմ հետ ցանկացավ լուսանկարվել Էլիզաբեթ II-ը։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Յուրի Գագարին

    Մեկնաբանություն

    Տիեզերք կատարած առաջին թռիչքից մեկ ամիս անց Գագարինին «խաղաղության առաքելությամբ» ուղարկեցին միջազգային ուղևորության, որի շրջանակներում տիեզերագնացն այցելեց բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիա։

    14 թիմ է խաղացել14 ճիշտ100% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ