Ալֆրեդ Նյումանը շատ հաջողակ կինոկոմպոզիտոր էր։ Քուինսի Ջոնսը պատմում է, որ Նյումանի երեխաներն իրենց հոր ԱՌԱՋԻՆՆԵՐՆ օգտագործում էին որպես ԵՐԿՐՈՐԴՆԵՐ, թեև Նյումանն ուներ տասից քիչ ԱՌԱՋԻՆՆԵՐ։ Անվանեք ԱՌԱՋԻՆՆԵՐԸ և ԵՐԿՐՈՐԴՆԵՐԸ:
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
«Օսկար» արձանիկներ (մրցանակներ), բոուլինգի կեգլիներ
Մեկնաբանություն
Ջոնսի պատմած պատմության պահին Ալֆրեդ Նյումանը հաղթել էր Ամերիկյան կինոակադեմիայի 8 մրցանակ. կեգլիների ավանդական քանակին (10) մի փոքր չէր հերիքում, բայց երեխաները միևնույն է արձանիկներով բոուլինգ էին խաղում: Ընդհանուր առմամբ Նյումանն իր կյանքի ընթացքում նվաճել է 9 «Օսկար»:
12 թիմ է խաղացել7 ճիշտ58% ճշգրտություն