«Տիեզերական ոդիսականը 2001» ֆիլմը ստեղծելիս հեղինակները չխախտեցին ֆիզիկայի այդ օրենքը, որը ակտիվորեն խախտվում է «Star Wars»-ում, «Մունրեյքեր»-ում և բազմաթիվ այլ տիեզերական բլոքբաստերներում։ Այդ օրենքի պահպանումը մի շարք էպիզոդներ ավելի ռեալիստական ու միաժամանակ դրամատիկ էր դարձնում։ Եվ գուցե նպաստեց նրան, որ ֆիլմը «Օսկար» ստանա հատուկ էֆեկտների համար։ Առավելագույնս ճշգրիտ նկարագրեք, թե ո՞ր օրենքն էին պահպանել «Տիեզերական ոդիսականը» ֆիլմում:
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Ձայնը վակուումում չի տարածվում
Մեկնաբանություն
Շատ ֆիլմերում բաց տիեզերքում կադրերը ուղեկցվում են կրակոցների, պայթյունների ու շարժիչների ձայներով, բայց իրականում վակուումում ձայն չի տարածվում։ «Ոդիսականում» լսվում է միայն տիեզերագնացի շնչառությունը և ռադիոկապի ձայները սաղավարտի մեջ, ինչն էլ տիեզերքի տեսարաններում ստեղծում է ուժեղ դրամատիզմ։