Բարեգործական հիմնադրամի գովազդային պաստառներից մեկում պատկերված են երեխաներ, որոնցից մեկը փորձում է կենդանացնել տիեզերագնացին, իսկ մյուսը՝ հրշեջին։ Գովազդի կարգախոսը կոչ է անում թույլ չտալ, որ ԱԼՖԱՆ մահանա: Անվանե՛ք ԱԼՖԱՆ մեկ բառով։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
երազանք
Մեկնաբանություն
Շատ երեխաներ երազում են դառնալ տիեզերագնաց կամ հրշեջ։ Հիմնադրամը կոչ է անում աջակցել երեխաների երազանքների իրականացմանը, որպեսզի նրանցից յուրաքանչյուրի ներսում չմարի այն տիեզերագնացը կամ հրշեջը, որը նրանք երազում են դառնալ։
17 թիմ է խաղացել15 ճիշտ88% ճշգրտություն