Մեր թվարկության 62 թվականին պարթևաց Վաղարշ թագավորը ստիպեց հռոմեական բանակին կապիտուլյացիայի ենթարկվել։ Նույն տարում Հայաստանն ու Պաղեստինը խիստ տուժեցին սննդի պակասից։ Դրանից մեկ տարի առաջ Ասիայում համաճարակ էր բռնկվել, իսկ Բրիտանիայում տեղի ունեցած ապստամբությունը խլել էր շուրջ 150 հազար կյանք։ Սկզբնական շրջանում, Վաղարշ թագավորը ՆՐԱՆՑԻՑ մեկն էր համարվում։ Անվանե՛ք ՆՐԱՆՑ։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Ապոկալիպսիսի չորս հեծյալները։

    Մեկնաբանություն

    Թվարկված իրադարձությունները համապատասխանում էին այն արհավիրքներին, որոնք անձնավորվում էին Ապոկալիպսիսի հեծյալների տեսքով՝ Պատերազմ, Համաճարակ, Սով և Մահ։

    8 թիմ է խաղացել4 ճիշտ50% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ