Այս հարցում ԻՔՍ-ով մենք փոխարինել ենք մեկ այլ բառ։ Մի ֆիլմի հերոս կլոնավորում է սեփական կլոնին։ Խոսելով ստացված օրինակի թերությունների մասին՝ Չակ Կլոստերմանը նրան համեմատում է ԻՔՍ-ի ԻՔՍ-ի հետ։ Անվանե՛ք ԻՔՍ-ը՝ օգտագործելով մի ընկերության անվանում։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Xerox (Քսերոքս)
Մեկնաբանություն
Կլոստերմանը նշում է, որ կլոնի կլոնը նման է քսերոպատճենի քսերոպատճենին (պատճենի պատճենին), որի որակն անխուսափելիորեն ավելի վատն է լինում։ Հարոլդ Ռամիսի «Բազմություն» (Multiplicity) ֆիլմում հերոսի կլոնի կլոնը շատ ավելի ցածր ինտելեկտ ուներ, քան բնօրինակն ու առաջին կլոնը։ Իսկ առօրյայում լայնորեն տարածված «քսերոքս» կամ «քսերոպատճեն» բառն առաջացել է հենց պատճենահանող սարքեր արտադրող «Xerox» ընկերության անվանումից։
10 թիմ է խաղացել8 ճիշտ80% ճշգրտություն