Եթե դեռ չեք կարդացել Վիքիպեդիայի «Հանցագործություն Անտարկտիդայում» հոդվածը, ապա կարդացեք՝ այն շատ հետաքրքիր է։ Հոդվածի վերջում նշվում է, որ 2018 թվականին, ռուսական կայանում մի աշխատակից մի քանի անգամ դանակով հարվածել է մյուսին՝ ԴՐԱ պատճառով։ Անվանե՛ք ԴԱ օտար ծագում ունեցող մեկ բառով։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Սփոյլեր

    Մեկնաբանություն

    Մի աշխատակից սովորություն ուներ մյուսին պատմելու գրքերի ավարտները, որոնք նա վերցնում էր գրադարանից։ Վերջում դա այնքան էր հոգնեցրել ընթերցասերին, որ նա դիմել էր զենքի։ Կոպիտ ասած մենք նույնպես ձեզ համար սփոյլ արեցինք հոդվածի ավարտը։

    10 թիմ է խաղացել5 ճիշտ50% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ