«Պարի Սեն-Ժերմեն» ակումբում կային բազում ֆուտբոլային աստղեր, սակայն հիմնական ուշադրությունը միևնույն է կենտրոնացած էր Լիոնել Մեսսիի վրա։ Անգամ ակումբի շնորհանդեսին նվիրված տեսահոլովակում Մեսսիին պատկերված էր կնոջ կերպարով։ Անվանեք այդ կնոջը։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Ջոկոնդա (Մոնա Լիզա)
Մեկնաբանություն
Լուվրում ցուցադրվում են համաշխարհային արվեստի բազմաթիվ գլուխգործոցներ, սակայն հիմնական ուշադրությունը միշտ կենտրոնացած է «Ջոկոնդայի» վրա։ Նույնն էր նաև «ՊՍԺ»-ում․ աստղերը շատ են, բայց Մեսսին առանձնանում էր։