Ուշադրություն։ Ձեր առջև թայվանական մի արտասովոր ԻՔՍԻ կենտրոնական հատվածն է։ Այս ԻՔՍԸ կարելի է տեսնել Հոու Թուն գյուղում, որտեղ շատ մեծ թվով կատուներ են ապրում։ Երկու բառով պատասխանե՛ք՝ ի՞նչ է ԻՔՍԸ։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Ճանապարհային նշան

    Մեկնաբանություն

    «Զգուշացե՛ք, կատուներ» նշանը, որից մենք հեռացրել ենք կարմիր եռանկյան եզրագիծը, օգտագործվում է Հոու Թուն գյուղում։ Գյուղը զբոսաշրջային կենտրոն է դարձել այն բանից հետո, երբ 2008 թվականին այնտեղ բազմաթիվ կատուներ են բնակեցվել։ Կատուներն այնտեղ ազատ շրջում են և հաճախ հայտնվում ճանապարհներին։

    14 թիմ է խաղացել7 ճիշտ50% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ