Չժաո Կոն, Չինաստանում հայտնի էր որպես հանճարեղ ռազմական տեսաբան։ Սակայն որպես հրամանատար, Կոն ծանր պարտություն կրեց ճակատամարտում։ Այդ պատճառով զորավարը ստացավ «վառոդե գեներալ» մականունը։ Պատասխանե՛ք, թե որ բառն ենք փոխարինել նախորդ նախադասության մեջ:

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    թղթե

    Մեկնաբանություն

    Տեսաբան Չժաո Կոն, ով ողջ կյանքը անցկացրել էր գրքերի մեջ, չկարողացավ կիրառել իր գիտելիքները գործնականում և ինչի հետևանքով թույլ տվեց Ցին Շիհուանդիին ջախջախել Չժոու թագավորությունը և դառնալ կայսր։ Թուղթը, ինչպես նաև վառոդը, Չինաստանի չորս մեծ գյուտերից մեկն է՝ գրատպության և կողմնացույցի հետ միասին։ Ուստի իր գիտելիքները և ուժը միայն թղթի վրա էլ մնացին:

    Հինգշաբթի ակումբ