Վերջերս մի երկրում անցկացվեց մրցույթ՝ նվիրված տեղական արտադրանքի համար չեզոք անվան ընտրությանը։ Հաղթող տարբերակը կազմվել է այդ երկրի անվանումից։ Քննարկվող տարբերակների թվում կային նաև՝ maroo [մարՈւ], ozru [օզրՈւ], jumpmeat [ջԱմփմիթ], marsupan [մարսՈւպան] և այլն։ Ի՞նչ արտադրանքի մասին է խոսքը։
Ցույց տալ պատասխանը
Պատասխան
Կենգուրուի միս
Մեկնաբանություն
Կենգուրուի մսի այլընտրանքային անվան համար անցկացված մրցույթը հաղթեց մի ամերիկացի, ով առաջարկեց «australus» անունը (թարգմանաբար՝ Ավստրալիայի միս)։ Մրցույթը կազմակերպվել էր՝ հոգ տանելով նրանց մասին, ովքեր պատվիրում են սթեյք կենգուրուի մսից, բայց չեն ցանկանում մտածել սպանված կենդանու մասին։ Նման միտք է նաև «venison» անվան կիրառումը եղջերուի մսի համար։ Այլ տարբերակների մեջ նկատվում է կապ «կենգուրու» բառի հետ։