20-րդ դարի սկզբին թայերենում գործածությունից դուրս եկավ մի քանի տառ։ Պատճառն այն էր, որ այդ տառերը չտեղավորվեցին ԴՐԱ վրա։ Մոտավորապես նույն ժամանակահատվածում ԴՐԱ շնորհիվ բազմաթիվ կանայք առաջին անգամ կարողացան անցնել վարձատրվող աշխատանքի։ Անվանե՛ք ԴԱ։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Գրամեքենա

    Մեկնաբանություն

    Մինչ թայերեն ստեղնաշարով առաջին գրամեքենայի ի հայտ գալը, թայերենում կար 46 տառ, ինչը չափազանց շատ էր գրամեքենայի ստեղնաշարի համար։ Տեղ չգտած երկու տառերն աստիճանաբար դուրս եկան գործածությունից։ 1900 թվականի բրիտանական մարդահամարի համաձայն՝ չամուսնացած աշխատող կանանց 95%-ն աշխատում էր որպես մեքենագրուհի։

    14 թիմ է խաղացել10 ճիշտ71% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ