Դետեկտիվ վեպի հերոսը պետք է գտնի մարդասպանին, սակայն տխրությամբ նշում է, որ ստիպված է լինելու գործ ունենալ ԴՐԱ հետ։ Համակարգչային հայտնի խաղաշարի մասին հոդվածը զգուշացնում է, որ իրականում ԴԱ չի փրկի արդեն 12-13 մետր բարձրության դեպքում։ Անվանեք ԴԱ երկու բառով։

    Ցույց տալ պատասխանը

    Պատասխան

    Խոտի դեզ

    Մեկնաբանություն

    Դետեկտիվը համեմատում է մարդասպանին փնտրելը խոտի դեզի մեջ ասեղ որոնելու հետ։ Իսկ Assassin's Creed խաղաշարի հերոսներն ընդունակ են անվնաս մնալ ցանկացած բարձրությունից խոտի դեզի մեջ ընկնելիս։ Սակայն գիտնականները հաշվարկել են, որ արդեն իսկ սկսած 12-13 մետրից ընկնելը տխուր ավարտ կունենա։

    12 թիմ է խաղացել5 ճիշտ42% ճշգրտություն
    Հինգշաբթի ակումբ